մահացություններ

  • Հնդկաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով 89 մարդ է մահացել

    Հնդկաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով 89 մարդ է մահացել

    Հնդկաստանի հյուսիս-արևելքում անորակ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է առնվազն 89 մարդ: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը: Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր 50 զոհի և 50 վիրավորի մասին: Ոստիկանության տվյալներով՝ զոհերը թեյի պլանտացիաների աշխատողներ են եղել, ովքեր սպիրտային խմիչքներ են օգտագործել՝ նշելով աշխատավարձի ստացումը: Խմիչքի պատրաստման և տարածման մի խումբ պատասխանատուներ ձերբակալվել են:

  • Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել

    Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել

    Հնդկաստանում 17 մարդ է թունավորվել և մահացել անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով: Մահացությունները գրանցվել են Ասսամ նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` մոտ 40 մարդ էլ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնի է, որ մարդիկ նշել են աշխատավարձի ստացումը և այդ առիթով էլ խմել…

  • Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից

    Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից

    Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։ Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում է հրատարակությունը: Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի…

  • Հնդկաստանում կեղծված խմիչքից թունավորման պատճառով 39 մարդ է մահացել

    Հնդկաստանում կեղծված խմիչքից թունավորման պատճառով 39 մարդ է մահացել

    Հնդկաստանում կեղծված սպիրտային խմիչք համտեսած առնվազն 39 մարդ է մահացել, միաժամանակ 27-ը թունավորվել է, տեղեկացնում է Associated Press-ը: Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ուտար Փրադեշ նահանգում 2 տարբեր իրադարձությունների հետևանքով մահացել է 26 մարդ: Եվս 13 մարդ թունավորվել է հարևան Ուտարաքհանդ նահանգում: «Բոլոր զոհերը խմել են միևնույն կեղծված սպիրտային ըմպելիքը, որի մեջ հայտնաբերվել են…

  • Հունաստանում A տեսակի գրիպը մարդկային կյանքեր է խլում

    Հունաստանում A տեսակի գրիպը մարդկային կյանքեր է խլում

    Հունաստանում աճում են գրիպով հիվանդանալու դեպքերը և մահացությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրիպից 12 մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը: Գրիպի նկատմամբ հսկողություն է իրականացվում հոկտեմբերի սկզբից մինչև մայիսի վերջը, տվյալները հրապարակվում են ամեն շաբաթ: 2019 թվականի չորրորդ շաբաթվա (հունվարի 21-27) ընթացքում 12 մարդ է մահացել: Մեկ շաբաթ…