մամուլի ասուլիս
Մամուլի ասուլիս ոստիկանությունում
Հունվարի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ու հասարականության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը ներկայացրին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նշվեց, որ 2018 թվականին, չնայած ներքաղաքական գործընթացներով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգին,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսը(տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏԸ-ում պատասախանել է լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացված է ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ.
«Մոսկվան 2019 թվականին առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում». Լավրով
Ռուսաստանն այս տարի առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում: «Այս ամիս պլանավորվում է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս…
«Ես խոստանում եմ հրաժարական տալ, եթե նման բան պարզվի». Դավիթ Սանասարյան
Այսօր կայացած մամուլի ասուլիսից հետո, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձավ նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորելու թեմայի շուրջ առաջացած խոսակցություններին։«Ցմահը դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործում Պետական վերահսկողական ծառայության մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը վարչական լծակներ չի կիառել» , -ասաց ՊՎԾ պետը և հավելեց՝ «Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա,…
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում», – Դավիթ Սանասարյան
«Այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում՝ ասելով, թե իբրև ընկած են իր հետևից, որովհետև ՀՀԿ անդամ է»,…
«Երևանի քաղաքապետին սխալ են զեկուցում», – Բաբկեն Պիպոյան
«Լիահույս եմ, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայտարարությունները գալիս են նրանից, որ իրեն սխալ են զեկուցում»: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի` Երևանի տրանսպորտի արդիականացման հետաձգման մասին հայտարարությանը: «Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարված, ցանցի ներդրման համակարգը ամփոփված է, և…
Պուտինը ասուլիսի ժամանակ նշել է, որ Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը
Աթաթուրքը եղել է ՌԴ-ի մեծ ընկերը, նա է ստեղծել երկու երկրների միջև համագործակցության հիմքը, շատ բան է արել թուրքական պետականության պահպանման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Աթաթուրքին: Նրա խոսքով` ներկայումս Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները հիանալի են զարգանում, կապերն ամրապնդվում են, կողմերը…
Պուտինը պատասխանել է ամուսնանալու վերաբերյալ իրեն ուղղված հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր ամուսնության մասին հարցին. հայտնում է РИА Новости-ն: Life News-ի լրագրողը հետաքրքրվել է` Պուտինը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ և ո՞ւմ հետ: Ի պատասխան նա հարցրել է լրագրողին` ամուսնացա՞ծ է: Լրագրողը պատասխանել է` այո: «Ցանկանում է, որ ես իր օրն ընկնեմ»,- կատակել է Պուտինը` նշելով որ, որպես…











