մարզպետարան
Շիրակի մարզպետարանը հրավիրում է հանրային քննարկման
Հունիսի 13-ին ժամը 14.00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Շիրակի մարզպետարանի 2020 թվականի բյուջետային հայտերի հանրային քննարկումը: Կարևորելով բյուջետային հայտերի կազմման գործընթացի առավել թափանցիկ, ներառական, ինչպես նաև ծախսային ծրագրերն առավել նպատակային ու հիմնավոր դարձնելը՝ Շիրակի մարզպետարան ենք հրավիրում բոլոր շահագրգիռ կողմերին, հասարակական կազմակերպություններին, զլմ-ներին, մասնակցելու հանրային քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Մակունցը՝ Տիգրան Ավինյանի և Աղվան Հովսեփյանի միասին միջոցառմանը մասնակցելու հանգամանքի մասին
Մայիսի 29-ին Աժ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Ապարանում Տիգրան Ավինյանի և Աղվան Հովսեփյանի միասին միջոցառումներին մասնակցելու հանգամանքին, ասաց. «Իրավիճակին իսկապես չեմ տիրապետում և չգիտեմ՝ ինչ հանգամանքներում, ինչ է տեղի ունեցել: Ավելի հստակ ու որոշակի պարզաբանում ստանալու համար առաջարկում եմ դիմել փոխվարչապետի գրասենյակ, ինչպես նաև մարզպետարան»: Լրագրողների…
Սյունիքի մարզպետարանում բացահայտված չարաշահումների մի մասն ուղարկվել է իրավապահներին․ Պողոսյան
Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում ու դրա ենթակա կառույցներում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքներով եղել են կարգապահական տույժեր, իսկ գործերի մի մասն ուղարկվել է իրավապահներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ինքը՝ Պողոսյանը։ Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին հարցին պատասխանելիս Պողոսյանն ասաց, որ չգիտի՝ հիմա Սուրիկ Խաչատրյանն ընդհանրապես Սյունիքո՞ւմ է, թե՞ ոչ։ Պողոսյանին՝ որպես…
Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել
Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքը գրում է․ Լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում…
Ժամանակավոր կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը
Ժամանակավոր կդադարեցվի Արշալույս համայնքի ղեկավարի պաշտոնավարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի սույն թվականի մարտի 1-ի համապատասխան գրությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարան հասցեագրված ՀԿԳ ավագ քննիչի 2019 թվականի փետրվարի 28-ի` «Մեղադրյալ` Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու…
Ավարտվել է նպաստների գումարներից խարդախությամբ հափշտակություն կատարելու քրեական գործի նախաքննությունը
Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի…






