պետական սահման

  • Լուկաշենկոն ու Ալիևը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

    Լուկաշենկոն ու Ալիևը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

    Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հայտնեց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտեց Ալեքսանդր…

  • ՀՀ ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել սահմանին

    ՀՀ ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել սահմանին

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ «Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել եւ…

  • Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից իրականացվում է մարտական ծառայություն

    Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից իրականացվում է մարտական ծառայություն

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից…

  • Սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին․ Փաշինյան

    Սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին․ Փաշինյան

    Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ասել է, որ իրենք հստակ արձանագրել են և շարունակում են արձանագրել, որ կարևոր է տարածաշրջանի կայունացումը: «Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն…

  • Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հրատապ քննարկում է ունեցել

    Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հրատապ քննարկում է ունեցել

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու…

  • Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ հակահայկական քարոզչությունից

    Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ հակահայկական քարոզչությունից

    Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում…

  • Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից

    Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից

    Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների: «Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա…

  • Սահմանազատում կարելի է անել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ

    Սահմանազատում կարելի է անել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ դիմելով ՀՀ իշխանություններին: «ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ,…

  • ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

    ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

    ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապի մեջ է սահմանապահ և ռազմական ծառայությունների գծով: ՌԴ արտաքին գերատեսչությունից նշել են, թե ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները կարող են օգնել հակամարտության լուծմանը:

  • ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

    ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

    Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը…

  • Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, սպառնում են տարածաշրջանի կայունությանը․ ԱՄՆ կոնգրեսական

    Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, սպառնում են տարածաշրջանի կայունությանը․ ԱՄՆ կոնգրեսական

    ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը: «Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և նրա գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Ես կոչ եմ անում պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր ուժերը»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: Հիշեցնենք, որ…

  • Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով

    Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով

    Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին: «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել…

  • Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին

    Վիկտոր Բոնդարևն անհրաժեշտ է համարում կանխել սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահը ՏԱՍՍ-ին հայտնել է,՝ հույս ունի որ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժը արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի հետ կապված: «Ընդգծեմ, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է իր խոսքը), որ մեր խնդիրը հենց խաղաղ ճանապարհով մեր հարեւանների միջեւ…

  • Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

    Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

    «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: «Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի…