Ռոնալդու
Լիգա 1-ը արձագանքել է Ռոնալդուի հայտարարություններին՝ Մեսսիի ԱԱ հաղթական լուսանկարով
Ֆուտբոլային լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև մրցակցությունը նոր թափ է ստացել, երբ Լիգա 1-ը արձագանքել է Ռոնալդուի հայտարարություններին Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի բարդության մասին։ «Ալ-Նասրի» հարձակվողը, ներկայումս հանդես գալով Սաուդյան Արաբիայում, նշել էր, որ այնտեղ խաղալը ավելի բարդ է, քան Ֆրանսիայի Լիգա 1-ում, հատկապես շոգ կլիմայական պայմաններում։ «Պարզապես փորձեք արագություն հավաքել 38-40 աստիճան շոգին։…
Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ Ռոնալդուն ընդդեմ Նեյմարի
Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ փուլում այս շաբաթ խաղերում ներառված են մեծանուն ֆուտբոլիստների հանդիպումներ: Հինգշաբթի «Ալ-Իտտիհադ»-ը հաղթեց «Ալ-Ահլի»-ին, իսկ ուրբաթ օրը Քրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասր»-ը կխաղա Նեյմարի և Մալկոմի «Ալ-Հիլալ»-ի դեմ: Այս խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, և Սաուդյան լիգան շարունակում է ուշադրություն գրավել ամբողջ աշխարհում։
Որքա՞ն է վաստակել Ռոնալդուն վերջին 1 տարում
Ռոնալդուն կրկին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նա մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար։ Այս մասին գրում է Meduza-ն։ Նշվում է, որ վաստակած գումարի 220 միլիոնը 39-ամյա պորտուգալացին ստացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբից, ևս 65 միլիոնը՝ ոչ ֆուտբոլային գործունեությունից, հաշվարկել է Forbes ամսագիրը։ Վարկանիշի երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (135 մլն դոլար),…
Ռոնալդուն եւ Jacob Co-ն թողարկել են լյուքս դասի բացառիկ ժամացույցներ
Քրիշտիանու Ռոնալդուն եւ Jacob & Co-ն իրենց համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի՝ թողարկելով լյուքս դասի բացառիկ ժամացույցներ։ Ֆուտբոլիստի եւ Յակոբ Արաբոյի՝ Jacob & Co.-ի հիմնադրի հարաբերությունները վերջին երկու տասնամյակում ամրապնդվել են։ Այն, ինչ սկսվել է որպես ընկերություն, երբ Ռոնալդուն դեռ երիտասարդ ֆուտբոլային վունդերկինդ էր, այժմ վերաճել է գործնական համագործակցության, որը միավորում է սպորտի եւ ժամացույցների…
Ռոնալդուն կարիերայի 906-րդ գոլն է խփել Լեհաստանի դեմ խաղում
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 1-ին խմբի 3-րդ տուրի՝ Լեհաստանի հետ արտագնա խաղում: Հանդիպումն ընթանում է Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում: 26-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան բացել է խաղի հաշիվը։ Այնուհետև՝ 37-րդ րոպեին, 39-ամյա Ռոնալդուն մեծացրել է հյուրերի առավելությունը: Սա պորտուգալացու համար 906-րդ գոլն էր կարիերայում:
Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլում հերթական ռեկորդն է սահմանել: IFFHS-ի տվյալներով՝ 39-ամյա հարձակվողը դարձել է պատմության առաջին խաղացողը, որը 600 գոլ է խփել տարբեր առաջնությունների բարձրագույն դիվիզիոններում։ Պորտուգալացի ռմբարկուին ամենամոտ հետապնդողը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է։ Նա իր հաշվին ունի 556 գոլ: Լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Ռոմարիոն՝…
Ռոնալդուն խփել է կարիերայի 902-րդ գոլը
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 902-րդ գոլը՝ աչքի ընկնելով Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ-Իտիֆակի» հետ խաղում։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Ռոնալդուն՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը պաշտոնական խաղերում խփել է 902 գոլ։ Ռոնալդուն հինգ գոլ է խփել «Սպորտինգի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի»,…
Ռոնալդուին հանձնել են GOAT և 900 գրությամբ մարզաշապիկ
«Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Ահլիի» հետ տնային հանդիպման մեկնարկից առաջ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նվիրել է մարզաշապիկ՝ ի պատիվ ֆուտոբոլիստի՝ կարիերայում խփած 900 գոլի։ 39-ամյա Ռոնալդուն ստացել է 900 համարով մարզաշապիկ, որի հետևի մասում գրված է GOAT (բոլոր ժամանակների մեծագույնը): Ազգերի լիգայի՝ Խորվաթիայի դեմ խաղում պորտուգալացին խփել է կարիերայի 900-րդ գոլը: Նա դարձել է պատմության…
Ես այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը․ Ռոնալդու
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդին» իր հաղորդման շրջանակում։ «Մանչեսթեր Յունայթեդին» ցանկանում եմ այն, ինչ ցանկանում եմ ինքս ինձ՝ ամենայն բարիք։ Ցանկանում եմ, որ նրանք կարողանան կառուցել ամենաուժեղ թիմը, որը կարող են: Ես սիրում եմ այս ակումբը: Ես այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը»,- ասել է Ռոնալդուն իր YouTube ալիքում հաղորդման նոր դրվագում։
Ըստ Ռոնալդուի՝ Մանչեսթեր Յունայթեդը պետք է վերակառուցվի
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մասին. «Ինչպես ասել եմ արդեն, «Մանչեսթեր Յունայթեդը», իմ կարծիքով, պետք է վերակառուցվի: Մարզիչն ասում է, որ թիմը չի կարող պայքարել առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը չի կարող այդպես ասել: Նա կարող է մտածել. «Մենք կարող ենք այդ ներուժը չունենալ, բայց ես…
Ըստ Ռոնալդուի՝ առաջիկա տարիներին Ոսկե գնդակի հավակնորդները
Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» կազմում կնվաճի «Ոսկե գնդակը»: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ նրա գործերը լավ կլինեն: Ակումբը հիանալի է, ուժեղ կառուցվածք ունի, գիտեք: Նրանք ունեն հիանալի մարզիչ և նախագահ, ով երկար տարիներ զբաղեցրել է այս պաշտոնը։ Չեմ կարծում, որ նա դժվարություններ կունենա։ Նա տաղանդավոր է և ցույց տվեց…
Ռեալը դիմել է Ռոնալդուին՝ կարիերայի 900-րդ գոլից հետո
Մադրիդի «Ռեալը» դիմել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։ «Պատմական իրադարձություն. 900 գոլ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում: Շնորհավորում ենք մեր շատ սիրելի Կրիշտիանու: «Ռեալ Մադրիդը» և նրա երկրպագուները միշտ հպարտ կլինեն քեզնով»,-ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:…
Ռեալի նախկին խաղացողը Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գուտիի խոսքով՝ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը կվերցներ պորտուգալացին, մինչդեռ ֆրանսիացին այս իրավունքը զիջել է Վինիսիուսին Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (1:1): «Եթե ես լինեի Մբապեի փոխարեն, այլ կերպ կարձագանքեի: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող…
Ռոնալդուն հավանական է համարել ՉԼ-ում ապագայում հանդես գալը
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ կարող է վերադառնալ Եվրոպա և մասնակցել Չեմպիոնների լիգային։ Ռոնալդուն ստացել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը։ «Այս մրցանակն ինձ համար մեծ նշանակություն ունի: Չեմպիոնների լիգան ցանկացած ֆուտբոլիստի համար ամենակարևւոր մրցաշարն է, և ես ուրախ էի մասնակցել դրան։ Այս բոլոր ռեկորդներն ինձ համար մեծ նշանակություն ունեն, իսկ…














