Սյունիքի մարզ
Փորձում եմ ՀՀ նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ. Արմեն Սարգսյան
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք: Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։ Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն…
Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է Թթի փառատոնին
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։ Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։…
Հարավը կարող է համալիր զարգանալ. նախագահն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։ «Էական է տեսնել, վստահ…
Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք արտադրական ձեռնարկություններ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների…
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր (ՖՈՏՈՇԱՐՔ)
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 5-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին: Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր…
ՀՀ նախագահն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ…
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մի քանի գյուղերում
Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը…
Ապօրինություններ Սյունիքի Խնձորեսկ գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ…
Կապանում բացվել է պրոֆեսոր Դանիել Երաժիշտի կիսանդրին
Հունիսի 5-ին Կապանի երկրագիտական թանգարանի հյուրն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ (կապանցի) Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան): Թանգարանում բացվեց իր կիսանդրին, որի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (սյունեցի) Փարավոն Միրզոյանն է: Երբ քննարկվում էր, թե, ի վերջո, որտեղ պետք է այն տեղադրվի, թանգարանի…
Քարտեզագրվել են համապետական շաբաթօրյակի վայրերը
Առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, Հայաստանում տեղի կունենա այս տարվա երկրորդ համապետական շաբաթօրյակը: Այդ օրը Սյունիքի մարզում նախատեսված՝ մաքրման ենթակա տարածքների ու աղբատեղերի, աշխատանքների պատասխանատուների մասին քարտեզագրված տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև այստեղ: Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Սյունիքի և Լոռու մարզի սահմանամերձ գյուղի երեխաները այցելել են «Թումո»
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Սյունիքի և Լոռու մարզի սահմանամերձ երեք գյուղի 9-13 տարեկան երեխաները հունիսմեկյան միջոցառումների շրջանակում այցելել են «Թումո»: https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/646671745744979/
Սիսիան քաղաքում ավտոմեքենան հայտնվել էր արգելափակման մեջ
Մայիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արգելափակված ավտոմեքենայի վերաբերյալ 1 ահազանգ է ստացվել: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։














