վրաերթ
Արշակունյաց պողոտայում վրաերթի հետևանքով քաղաքացին մահացել է
Փետրվարի 17-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնված 1990 թ.) «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Կ.-ին (ծնված…
Մահվան ելքով վրաերթ Արին-Բերդի փողոցում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 13-ին` ժամը 09.10-ին, «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Էմմա Սուքիասյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելիս մահացել է
Փետրվարի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա էլիման Պապյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
Կալիֆոռնիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն քաղաքում տասը մարդ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, ասված է Twitter-ում տեղական ոստիկանության հրապարակած մամուլի տեղեկագրում: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Նշվում էր, որ վարորդը կարմիր Toyota Tacoma-ով հայտնվել է մայթի վրա և հարվածել մի խումբ անցորդների, ինչից հետո մեքենան բախվել է ծառին:…
Վրաերթի ենթարկված 20-ամյա քաղաքացուհին հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 6-ին, ժամը 09.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 9-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.55-ին, 1999 թ. ծնված Լուսինե Խուդոյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:
Վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի
Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 72-ամյա վարորդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանություն: Կատարվում է քննություն։
Պատահար Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ
Փետրվարի 5-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 68 հասցեում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Խ.-ն (ծնված՝ 1990 թ․) «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի…
Անձը չպարզված տղամարդ է մահացել
Հունվարի 4-ին, ժամը 07.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 65 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
Երևանի Գայի պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
Երեկ՝ հունվարի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Խաչատուր Սահրադյանն իր վարած Opel մակնիշի 35 VՍ 291 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու: Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն,…
Վրաերթ-ավտովթար Արագածոտնի մարզում
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 44-ամյա Մուրադ Մուրադյանը իր վարած ԳԱԶ 31029 մակնիշի 35 ZN 604 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված ՎԱԶ 2106 մակնիշի 11 ՍՍ 481 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 67-ամյա Վալերիկ Սաֆարյանին։ Ինչպես…
Սպիտակցի Հայկոն կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանության, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության կենտրոնական բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկ Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած…
Կրկնակի վրաերթ՝ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Shamshyan.com կայքը գրում է, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել…













