դաշտային տարածք
Ռուսաստանում շարունակվում են անտառային հրդեհները
Ռուսաստանի Սիբիրի տարածաշրջաններում անտառային հրդեհները շարունակվում են: Հրդեհների մակերեսը գերազանցում է 1,5 միլիոն հեկտարը: Սիբիրի դաշտային տարածքներում գործում է 275 անտառային հրդեհ, որոնցից 103-ը գտնվում են սպասարկվող տարածքում, 172-ը՝ սպասարկման գոտուց դուրս: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Իրկուտսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդում է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքը:

