Դիբալա Պաուլո
Դիբալան այսօր Յուվեի հետ նոր պայմանագիր կկնքի
Այսօր «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նա նշում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերն ու այսօր Թուրինում նոր պայմանագիր կկնքեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։

