խոտանել
Վրացի մաքսավորները Հայաստանից խավիար են խոտանել
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնում է, որ վրացի մաքսավորները Հայաստանից 200 կգ խավիար են խոտանել։ Բեռով մեքենան մաքսային ընթացակարգեր է անցել Սադախլոյի անցակետում։ Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային հսկողության աշխատակիցները ջերմաստիճանի ռեժիմի խախտումներ են հայտնաբերել, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ «Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման»,-հայտնում են գերատեսչությունից։

