խորհրդարանի խոսնակ
Սահիբա Գաֆարովան առաջադրվել է Միլլի Մեջլիսի նախագահ
Այսօր՝ 10.03.2020 թվականին, տեղի է ունենում Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին լիագումար նիստը: Առաջին հանդիպումը վարում է ամենատարեց պատգամավոր Ֆաթթա Հեյդարովը: Այս նիստում կընտրվեն Միլլի Մեջլիսի նախագահը և նրա տեղակալները: Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը առաջադրել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային: Բացի այդ, «Նոր Ադրբեջան» կուսակցությոնը որոշում է կայացրել, որ Ալի Հուսեյնլին կդառնա Միլլի Մեջլիսի…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ
Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից: Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ…
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ներկայացրել է բողոքի ցույցերի արդյունքում փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը: «Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի ավելի արդարացի և օբյեկտիվ մոդելով», – հայտարարել է օրենսդիր մարմնի ղեկավարը՝ հավելելով, որ նոր նախագծով 2020 թվականի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը խմբագրելու մասին հունիսին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսում զանգվածային…
Վրաստանի խորհրդարանի խոսնակը կմեկնի Բաքու՝ Դավիթ Գարեջիի հարցով
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հունիսի վերջին կայցելի Ադրբեջան: Տեղական իշխանությունների հետ քննարկման հիմնական թեման կվերաբերի վիճելի տարածք համարվող Դավիդ Գարեջիի սահմանագծման ու սահմանազատման հարցերին: Տեղեկությունը տարածել է Վրասատնի Առաջին ալիքը: Նշենք, որ վճռահարույց դարձած 6-րդ դարի վրացական Դավիթ Գարեջի համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական դեռևս չհամաձայնեցված տարածքում, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի պաշտպանում է իր իրավունքները…
Վրաստանի խորհրդարանում նյութեր կհավաքեն խոսնակի պաշտոնանկության համար
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը երեկ սկսվել է վիճաբանությամբ: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն են հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ մեկ ժամ ուշացման պատճառով։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Խաթունա Գոգորիշվիլին բացարձակապես անընդունելի է համարել 118 պատգամավորի 1 ժամ սպասեցնելը: «Դուք ունեք տեղակալներ, որոնք կարող էին սկսել նիստը, մի՛ ստեղծեք պատրանք, թե դուք աշխատում եք, իսկ մնացած բոլորս անգործ…
Գուաիդոյին զրկել են խորհրդարանական անձեռնմխելիությունից
Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ Խուան Գուաիդոն զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։ Նշենք, որ նա Վենեսուելական ընդդիմության առաջնորդն ու խորհրդարանի խոսնակն է և իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել: «Գուաիդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես վավերացված է»,- հայտաարել է ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելիոն: Նախօրյակին Վենեսուելայի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել, որով ԱՍԺ-ին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Գուաիդոյին զրկել…






