ծառատունկ է
Եռաբլուրի տարածքում ծառատունկ է
Այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում ընթանում են անտառտնկման աշխատանքներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից, նոր անտառտնկարկի հիմնում է նախատեսվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում: Ծառատունկի նպատակն է խիստ դեգրադացված տարածքում հիմնել Արցախյան պատերազմների նահատակներին նվիրված անտառ-պուրակ։

