կործանում

  • Ռուսական Սու-30 կործանիչը կործանվել է Ղրիմում. չորրորդ օդանավի կորուստը չորս օրում

    Ռուսական Սու-30 կործանիչը կործանվել է Ղրիմում. չորրորդ օդանավի կորուստը չորս օրում

    Ռուսական Սու-30 կործանիչը ապրիլի 3-ին ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է օկուպացված Ղրիմում։ Երկու օդաչուները անվնաս արձակվել են, ինչը նշում է չորս օրվա ընթացքում ռուսական չորրորդ ռազմական օդանավի կորուստը:

  • Ուկրաինական Զապորոժիեիում ինքնաթիռ է կործանվել․ կան տուժածներ

    Ուկրաինական Զապորոժիեիում ինքնաթիռ է կործանվել․ կան տուժածներ

    Ուկրաինայի Զապորոժիեի մարզում ռազմատեխնիկական An-26 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին տեղեկանում ենք մարզի ռազմական վարչությունից։ Նշվում է, որ պատահարի արդյունքում կան տուժածներ։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր իրականացնում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

  • Չինաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկի դին դեռ չի հայտնաբերվել

    Չինաստանում կործանված ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկի դին դեռ չի հայտնաբերվել

    Ինչպես արդեն հայտնել ենք երեկ, Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը, որում կործանման պահին գտնվել է 132 մարդ՝ 123 ուղևոր ու 9 անձնակազմի անդամ։ Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են անմիջապես, սակայն մինչ այժմ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ մինչ այժմ չի հայտնաբերվել ինքնաթիռում գտնվածներից ոչ մեկի…

  • Տեսանյութ՝ 132 մարդ տեղափոխող ինքնաթիռի կործանման վայրից

    Տեսանյութ՝ 132 մարդ տեղափոխող ինքնաթիռի կործանման վայրից

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանի հարավում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Լուրը հաստատել են Չինաստանի քաղավիացիայի վարչությունից։ Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել հենց դեպքի վայրից։ https://www.youtube.com/watch?v=5ureyUKkjlI Նշենք, որ դեռևս տեղեկություն չկա զոհերի մասին։ Հավելենք նաև, որ վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել է 132 անձ, որոնցից 123-ը ուղևոր, իսկ 9-ը՝ անձնակազմի անդամ։…

  • Ադրբեջանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ու վիրավորներ

    Ադրբեջանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ու վիրավորներ

    Ադրբեջանի Խիզինի շրջանում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքների ժամանակ։ Ինքնաթիռը պատկանել է պետական սահմանային ծառայությանը։ Զոհերի ու վիրավորների կոնկրետ թիվ չի ասվում։

  • Ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են բոլոր զոհվածների աճյունները

    Ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են բոլոր զոհվածների աճյունները

    Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բելառուսական բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռը կործանվել էր Իրկուտսկում։ Ինքնաթիռում կար 9 անձ։ Մինչ այս հայտնաբերվել էր միայն 6 մարդու դի, սակայն հայտնի է դարձել, որ որոնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ գտնվել են 9 անձանց աճյունները։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ հայտնաբերվել է նաև ինքնիթիռ երկրորդ «Սև արկղը»։…

  • ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել

    ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել

    Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ Սան Դիեգո քաղաքից 110-ի կիլոմետր հեռավորության վրա, ԱՄՆ ռազմական ուղղաթիռ է կործանվել՝ ընկնելով ջուրը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ուղղաթիռը MH-60S տեսակի է եղել։ Թռիչքը եղել է կանոնավոր։ Աղբյուրը դեռևս չի մանրամասնում, թե ինչի հետևանքով է ուղղաթիռը վթարվել։ Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

  • Նոր լուսանկարներ են ստացվել՝ Տիտանիկի կործանման վայրից

    Նոր լուսանկարներ են ստացվել՝ Տիտանիկի կործանման վայրից

    Ocean Gate ընկերությանը հաջողվել է իր սարքերից մեկը իջեցնել լեգենդար «Տիտանիկ» նավի կործանման վայրն ու նոր լուսանկարներ ստանալ։ Այս մասին տեղեկանում ենք Planet Today-ը։ Նշվում է, որ լուսանկարները լուրջ գիտական նշանակություն կարող են ունենալ։ Ընկերությունում ծրագրում են նման արշավներ իրականացնել ամեն տարի։ Օրինակ՝ դրանց օգնությամբ հնարավոր կլինի գրանցել նավերի քայքայման արագությունը, ինչպես է ընթանում կյանքը…

  • Ֆիլիպիններում ինքնաթիռ է կործանվել․ ներսում եղել են 85 զինծառայողներ

    Ֆիլիպիններում ինքնաթիռ է կործանվել․ ներսում եղել են 85 զինծառայողներ

    Ֆիլիպինների Հոլո կղզում կործանվել է C-130 ռազմական ինքնաթիռ, որի մեջ եղել է 85 մարդ։ Այս մասին հայտնում է France-Press-ը։ Նշվում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջքից հետո չի հասցրել հասնել թռիչքուղուն և բռնկվել է։ Ըստ աղբյուրի՝ առնվազն 40 զինվորի կյանք հնարավոր է եղել փրկել։ Փրկարարներն այս պահին աշխատում են տեղում։

  • Նիգերիայում օդանավ է կործանվել․ կան զոհեր

    Նիգերիայում օդանավ է կործանվել․ կան զոհեր

    Նիգերիայում կործանվել է ռազմաօդային ուժերին պատկանող օդանավ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 10 անձ, որոնց շարքում է նաև ցամաքային զորքերի շտաբի պետը։ Կործանման պատճառների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։

  • Պակիստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

    Պակիստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

    Գիլգիթ-Բալթիստան շրջանում վթարի է ենթարկվել Պակիստանի բանակի ավիացիոն ուղղաթիռը: Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է 4 մարդ: Ուղղաթիռը զինծառայողի մարմին էր տարհանում տեղի հիվանդանոց: Ինքնաթիռում եղել են 2 օդաչու և 2 զինվորական: Այս մասին տեղեկանում ենք «Ռադիո Պակիստանը»-ից:

  • Հայտնաբերվել են Խարկովի շրջանում կործանված ինքնաթիռի սև արկղերը

    Հայտնաբերվել են Խարկովի շրջանում կործանված ինքնաթիռի սև արկղերը

    Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ан-26 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը։ «Ներկա դրությամբ գտնվել են ձայնագրիչները, դրանք անվնաս են»,- ասված է հաղորդագրության մեջ: Ռազմական վարչությունից հայտնել են, որ վթարի վայրում դեռ տարվում են որոնողական աշխատանքներ, ռազմական ինժեներները փնտրում են ողբերգության հավանական պատճառները: Հիշեցնենք, որ Ան -26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չուգուև…

  • ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

    ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

    ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Ռեդլանդս քաղաքում։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։ Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 3 մարդ․ բոլորը զոհվել են։ Ըստ աղբյուրի՝ կարծանված ինքնաթիռը Միաշարժիչ Cessna 172 տեսակի է։ Նշվում է նաև, որ դրա կործանման պատճառը դեռևս մնում է անհայտ։

  • Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

    Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

    Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Իզմիր-Ստանբուլ չվերթն իրականացնող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով 3 մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ: Թուրքիայի առողջապահության նախարարի…