Յասամալի շրջան
Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին: Պայթյունի հետևանքով մահացել են տան 3 բնակիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

