Շանթ Պալաղամեան
Կատարի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը
Կատարում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ այսօր այստեղ տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: «Այսօր Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին ամուսնական արարողությունը: Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին` Շանթ Պալաղամեանին և Միրէյ Ռիթա Գափլանեանին, և մաղթում երջանկություն և հաջողություններ»,-ասվում է գրառման մեջ:

