Չելսիի խաղացող
Ֆելիքսը՝ Չելսիի խաղացող
Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Լոնդոնյան ակումբը հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյից» 24-ամյա հարձակվողի տեղափոխության մասին։ Պորտուգալացին նախկինում արդեն վարձավճարով հանդես է եկել «Չելսիում» 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում։ Հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» Ֆելիքսի համար կստանա 50 միլիոն եվրո գումարած 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

