Պատրիարքարան
Էրդողանի այցը Ստամբուլի Հայոց պատրիարքարան պետք է նկատել և վերլուծել․ Հովսեփ Խուրշուդյան
Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Էրդողանի՝ մի պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ այցելությունը Ստամբուլի հայկական պատրիարքարան և պատրիարխ Սահակ Մաշալյանի հետ կես ժամանոց հանդիպումը (ռուսալեզու թուրքական կայքից հղումը մեկնաբանության մեջ է) ես չէի թերագնահատի, որքան էլ որ այն մի տեսակ աննկատ անցավ հայկական մեդիաներում։ Պատերազմի վերջին 20 օրերի ընթացքում ես ինձ անընդհատ հարց էի տալիս․…
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պոլսո Հայոց պատրիարքի գահակալության արարողությունը
Նորընտիր Պոլսո Հայոց պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հունվարի 12-ին կմատուցի իր առաջին պատարագը որպես պատրիարք։ Այս մասին հաղորդում են Պոլսո Հայոց պատրիարքարանից։ Հունվարի 11–ին Աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա պատրիարքի գահակալման արարողությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ Մաշալյանը։
Պատրաիարքն առաջարկում է թուրքահայ համայնքը չներքաշել իշխանության գործողությունների մեջ․ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը և պոլսահայ պատրիարքարանի արձագանքը… Հասկանալի է, որ թուրքական մամուլը բաց չէր թողնելու առիթը Պոլսի նորընտիր պատրիարքին «հարկադրելու» դատապարտել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման որոշումը: Պոլսի հայոց պատրիարքներն ստիպված են եղել դատապարտել Ֆրանց Վերֆելին՝ Մուսա Լեռան հայերի դիմադրության մասին…
Մաշալյանի հայտարարությունը վկայում է, թե ինչպիսին է թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պետք է մի բան հաշվի առնել, որ Պոլսո պատրիարքները չեն կարող, եթե կուզեք՝ նույնիսկ իրավունք չունեն կոշտ քայլեր կամ հայտարարություններ անել տեղական իշխանությունների քաղաքականության վերաբերյալ: Պոլսո պատրիարքները, որպես կանոն, անվտանգության բարձիկ են եղել թուրքական հակահայկական քաղաքականության և տեղի հայ բնակչության արանքում: Մաշալյանի հայտարարությունը…
Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրությունների…





