Սուլավեսի կղզի
Ինդոնեզիայում սողանքի պատճառով 60 մարդ հայտնվել է փլվածքի տակ
Ինդոնեզական Սուլավեսի կղզու հյուսիսում սողանք է գրանցվել, ինչի հետևանքով ավելի քան 60 մարդ հայտնվել է ապօրինի արդյունահանվող ոսկու հանքի փլուզված կոնստրուկցիաների զանգվածի տակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Եվս 13 մարդու հաջողվել է դուրս բերել փլվածքի տակից։ Հաղորդվում է 1 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել սաստիկ հեղեղումների պատճառով
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 24-ն՝ անհետ կորել սաստիկ հեղեղումների հետևանքով: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է Հարավային Սուլավեսի նահանգի տարերային աղետների կանխման գործակալության ղեկավար Սյամսիբարը: Պաշտոնյայի տվյալներով՝ որի խոսքը մեջբերել է Detik լրատվական պորտալը, տարերային աղետի պատճառով իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 3,9 հազար բնակիչներ: Մի քանի…


