Քարոզչամեքենա
Ձեր ցինիզմի աստիճանի անհեռատես տեքստերին ծափ է տալիս պետության քարոզչամեքենան
Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մինասյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններին։ «ԱԺ ամբիոնից Ձեր «շեֆերի» կողմից գրված ելույթները լսելիս, երբ անցնում եք բոլոր բարոյականության, էթիկայի և քաղաքական բարեկրթության սահմանները, մի կողմից համակերպվեցինք՝ ընդունելով, որ Ազգային Ժողովում գոյություն ունի մեկը, որին ընդհանրապես չարժի անդրադառնալ, ընկալել, ամոթ զգալ իր փոխարեն։…
Թշնամական քարոզչամեքենան այս անգամ էլ կեղծիք է տարածում Սեյրան Օհանյանի մասին
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա…
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծ լուրն է տարածում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է/ «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի…



