Ֆորմուլա մեկ
Միկ Շումախերը նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ֆորմուլա-2-ում
«Պրեմայի» արշավորդ Միկ Շումախերը նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ֆորմուլա-2-ում։ Միկը Ֆորմուլա-1-ի Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի որդին է։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Շումախեր կրտսերը հանդես է գալու Ֆ1-ում, միանալու է «Հաաս» թիմին։ Նրա թիմակիցն է լինելու Ֆորմուլա-2-ի չեմպիոնի համար պայքար մղած ևս մեկ արշավորդ՝ Նիկիտա Մազեպինը։

