azat news tv
Կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Կալկաթայից հայ ուսանողներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը…
Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան տեղափոխվում է Երևան
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2469031523198626 Կորոնավիրուսի…
Քաղաքապետի որոշմամբ մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին Սիրելի համաքաղաքացիներ, Իմ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Քանի որ ես պարգևավճար չեմ ստանում, բուժաշխատողների…
Տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսով պայմանավորված վիճակի վերաբերյալ թարմացում չի կատարվում
ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում»։ https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2600473460193767?__xts__[0]=68.ARCxyK4xCJsv1VTTii6C2ChPaGsmi4VaAPEm2P7TOCvPeGUeCNSWtTDJ9xVGXvafV5fevYUIfZXLoPmMgXRM1RRtMqWRT6fyoYo7i12GEWEX8VDFi0e8vfkTONyydM-nyOrbRd-ISW9Cb49y78smRMQFB_-g0Skfvw3ngwInpR22vE4U9bD9lx8zvIRSfiPTnnFBgxKbHg56Tz-OZEN4LEOTVclzZjDMBa1wYvZ6IbgLv9_dZXZBpaLx1-q5v_uJc8uKyQGCmNTGl2JbpDZRIDTYgAQvXVmK-DTnqvnc47zFwTCYxEEFGIEbQNXFX_hitIkpSdX3G3YiUBbFgiI4RLYkdQxv&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Թուրքիայում աճում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերը․Ermenihaber
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջանը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է․ «Մարտի 29-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի»։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։ Բացի այդ նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։ Ըստ վերջին թարմացված…
Արցախում այսօր լռության օր է․քարոզարշավի ժամանակը ավարտվել է
Արցախում լռության օր է․ օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։ Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ…
Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապատակել, և կից գրառում կատարել․ «Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության…
ՀՎԿԱԿ-ի քաղաքային մասնաճյուղի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հատատվել․ԱՆ Խոսնակ
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2465842356850876 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել…
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային…
Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի․Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Ես առաջիններից մեկն եմ եղել, որ պնդել եմ արտակարգ դրության անհրաժեշտության մասին: Հաճախ դիտողություն եմ արել, որ պետք է ինքնամեկուսացման գործընթացը պատշաճ կերպով վերհասկվի, և չեմ փոշմանել ոչ մի բանի համար: հարգելի իշխանություններ ջան, եթե առաջիկա օրերին վիրուսի տարածման այս բավականաչափ հուսադրող վիճակագրությունը պահպանվի, ապա դուք…
Իտալիայում աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը.ՏԱՍՍ
Մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրով վարակվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 889։ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ երկրում մահվան ելքերի ընդհանուր թիվը անցել է 10 000-ից։ Մինչ Անջելո Բորելիի հայտարարությունը հայտնում էին 9134 մահացածների մասին։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական…
Շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրել է․ «Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են։ Ես համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք խնդիրը հարթել։ Համենայնդեպս, վերջին օրերին մի փոքր բարելավվել է…
Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան․Տեղեկատվական շտաբ
Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/117097269931062/?type=3&theater Կորոնավիրուսի տարածման համաշխարհային…













