IDEF 21
Հանդիպել են թուրք ու ադրբեջանցի ՊՆ ղեկավարները
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Հանդիպումը կայացել է Թուրքիայում՝ IDEF 21 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ հետաքրքրության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող ու տարածաշրջանային իրավիճակը։ Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է իրենց աջակցությունը «եղբայր ադրբեջանցիներին»։

