ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ կապված Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակման հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սպիտակ տուն են մեկնել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում գրել է, որ «Ամեն ինչ կարգին է»:
«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն բան կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան (Երևանի ժամանակով այսօր)»,-Twitter-ում գրել է Թրամփը:
All is well! Missiles launched from Iran at two military bases located in Iraq. Assessment of casualties & damages taking place now. So far, so good! We have the most powerful and well equipped military anywhere in the world, by far! I will be making a statement tomorrow morning.
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 8, 2020

