Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյա Օնդերի նկատմամբ 2013թ. «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով 3 տարի 6 ամիս ազատազրկման որշում էր կայացվել:
Պատճառն այն էր, որ Օնդերը Նովրուզի տոնակատարության ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և կազմակերպությանը:
2018թ. դեկտեմբերի 6-ին Սըրրը Սյուրեյա Օնդերը կալանավորվել էր և ուղարկվել Քանդըրայի քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու:
Օնդերի անհատական դիմումի համաձայն` Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ խախտվել են Օնդերի խոսքի ազատության իրավունքները:
Սահմանադրական դատարանի այս որոշմամբ` սպասվում է, որ նախկին պատգամավորը ազատ կարձակվի:
Գրում է Ermenihaber-ը։

