fbpx
Սպորտ

Վալդանոն կարծիք է հայտնել Վինիսիուսի, Կուրտուայի, Յովիչի և Իսկոյի վերաբերյալ

Շաբաթ օրը կայացած «Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը ավարտվել էր «Արքայական» ակումբի պարտությամբ (1:0)։

Դրանից հետո «Սերուցքայիններ»-ի նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել Վինիսիուսի, Տիբո Կուրտուայի, Լուկա Յովիչի և Իսկոյի վերաբերյալ։ Նա քննադատել է Վինիսիուսի խաղը, ասելով, որ վերջինս չի կարողանում գրոհը գոլով ավարտել։

«Պարզապես ահավոր էր «Ռեալ»-ի խաղը «Մալյորկա»-ի դեմ։ «Գրանադա»-ի նկատմամբ տարած հաղթանակը մեծ հույսեր էր առաջացրել։ Թվում էր, թե Մադրիդն իր մարտավարությունն ունի ավելի հետևողականորեն հանդես գալու համար: Վալվերդեն ոտքի ելավ, Մոդրիչը ՝ վերադարձավ: Այդ օրը նրանք կարծես թե  լավ կազմ ունեին և իսկապես կարողացան որակյալ ֆուտբոլ խաղալ։

Յովիչը փորձում էր համագործակցել Կարիմ Բենզեմայի հետ: Իսկոն կարիք ունի վերականգնելու իր լավագույն մարզավիճակը և իր տաղանդին համապատասխան խաղ ցույց տալ։

Այն, ինչ Վինիսիուսը պետք է ավելացնի իր խաղում , այդքան էլ հեշտ չէ սովորել։ Դա հնարավոր չէ մեկ գիշերում ձեռք բերել։

Կուրտուային չի կարելի մեղադրել «Մալյորկա»-ին պարտվելու համար, բայց նաև ճիշտ է այն կարծիքը, որ ամեն կրակոց իր ուղղությամբ գոլի է հանգեցնում։ Իրերը հօգուտ Կուրտուայի չի դասավորվում,- ասել է Վալդանոն Onda Cero-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի օրը Ստամբուլում ՝ «Գալաթասարայ»-ի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ