Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

,
Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են Ժնևում և մարտի սկզբին եռակողմ ձևաչափով սպասվող բանակցությունները։ Զելենսկին ընդգծել է, որ Թրամփը աջակցում է բանակցությունների հաջորդականությանը՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և լուծել բոլոր բարդ հարցերը։ Հեռախոսազրույցին մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները։

Նախագահ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությունը Ժնևում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ, իսկ եռակողմ հանդիպումը Ռուսաստանի հետ նախատեսված է մարտի սկզբին։

Հրապարակող՝

Ամենաթարմ