ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մի հատ էլ Լոռիում՝ ձեր տների մատույցներում, Արագծոտնում, Երևանում խնդրեք թող ռուսները ռազմաբազա տեղակայեն, գուցե տենց կարողանաք վարչապետի պաշտոն «կպցնեք»:
Թե բա ռուսական ռազմաբազա՝ Սյունիքում:
Ամաչում եմ, ներողություն եմ խնդրում՝ էս ամենի հետ երբևէ կապ ունենալու համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ իրենք կենսական անհրաժեշտություն են համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։
