Քաղաքականություն
12:41 14/02/2020

Ամաչում եմ, որ մի թիմում եմ եղել ձեզ հետ․ Սիփան Փաշինյանը՝ ԼՀԿ-ի մասին

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ, որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:

Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս՝ փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա, համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:

Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ, որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:

Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել՝ երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:

Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:

Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա…

Geplaatst door Sipan Pashinyan op Donderdag 13 februari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ