fbpx
Երևան
18:09 08/12/2019

Ամանորի բյուջեն կամ ստի տարածման մեխանիկան․ Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան. երիտհանրապետականներին պատկանող մի կայք՝ օգտվելով այն փաստից, որ քաղաքապետի տեղակալը՝ ներկայացնելով Ամանորի բյուջեն՝ իր բանավոր խոսքում 271 մլն-ի փոխարեն նշել է 277 մլն թիվը, վերցրել է 271 մլն-ին գումարել են 277 մլն, ստացել են 548 մլն թիվը և հրապարակել է որպես 2020 ամանորյա բյուջե։

Ու հիմա ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը, որը նույնպես հրապարակել է այս կեղծ թիվը, առաջարկում է ներկայացնել ողջ ամանորյա ծախսերի փաստաթղթերը, որ ընդունի, որ ակնհայտ սխալ թիվ է հրապարակել։ Ի դեպ, նույնիսկ այդ երիտհանրապետականներին պատկանող կայքն է հետագայում ընդունել, որ սխալ թիվ է հրապարակել»։

Ամանորի բյուջեն 325 մլն դրամ է կամ ստի տարածման մեխանիկան⛔ Երիտհանրապետականներին պատկանող մի կայք՝ օգտվելով այն…

Gepostet von Հովսեփ ԿուբաՏյան am Sonntag, 8. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ