fbpx
Մշակույթ

Ամոնորյա, իբր տոնական երգը մառազմ է․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ես էլ ասեմ, հետ չմնամ։ Էս Ամանորյա, իբր տոնական երգը մառազմ է։ Չե՞ք զգում, որ երգարվեստի շուկան մենաշնորհած մարդիկ վաղուց սպառվել են։ Չե՞ք զգում. ինչ-որ կաղապարներ ունեն, որից անդին քաջություն չունեն անցնելու։

Չե՞ք զգում, որ ամեն ինչի ենթատեքստում մի զգայական կաղկանձ է։ Հանե՛ք, լարե՛ք սաղ էլիտարներին, պրեստիժային կոչվողներին, դաշտը մենաշնորհածներին։ Մշակույթին ազատ թողեք։ Մշակույթին ամենաշատը պետությունն է փչացնում։ Լիքը թույն, ընտիր ջահիլներ ունենք, որոնք ձրի էլ են ստեղծագործում։ Որոնց մի կոպեկ հոնորարն արդեն իսկ խրախուսանք է։ Ազատվե՛ք էս անուն հանած, միջոցներ մսխող, բայց հերթական ռաբիսը մոգոնող դեմքերից։

Թե բա` երաժիշտ չեմ։ Հա, երաժիշտ չեմ, սլուխ էլ չունեմ, բայց սովորական հանդիսական եմ։ Մի բռնաբարեք լսողությունս»:

https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1536891256450621

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ