fbpx
Մարզեր

Ամասիա համայնքում իրականացվում է խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազար դրամ, որի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կիրականացվեն ծրագրով նախատեսված աշխատանքները:

Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի թվում է նաև Ամասիա համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգումը, որի իրականացման համար 3 մլն 330 հազար դրամ հատկացվել է պետական բյուջեից, 370 հազար դրամի չափով էլ համաֆինանսավորվել է համայնքի բյուջեից: Ծրագիրն արդեն իրականացման փուլում է: Ընթացող շինաշխատանքների արդյունքում համայնքի 180 տնեսությունից 50-ը կապահովվի որակյալ խմելու ջրով:

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ