fbpx
Մարզեր

Ամասիա համայնքում շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը

Հուլիսի 19-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որին ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին,Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ԵՄ դեսպանին մի շարք ծրագրեր Շիրակի մարզ ուղղորդելոու համար: «Կարևորելով մարզում նման արտադրամաս ունենալը, պետք է նշեմ, որ այն ոչ միայն նոր աշխատեղեր ունենալու հնարավորություն է, այլև տարածաշրջանային համագործակցության բավական լուրջ հեռանկար, այս արտադրանքն օգտագործվելու է մեր երկրում թափ առած տեքստիլ և կարի արտադրություններում: Մարիզի համար այս կարևոր ներդրումը կյանքի կոչվեց համատեղ համագործակցության և վստահության արդյունքում»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ևս կարևորել է բրդի և բրդի արժեշղթայի զարգացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը: Վաչե Տերտերյանը հույս է հայտնել, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալներն, այլև արտահանման աշխարհագրությունը։

Եվրամիության դեսպանն էլ շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, նշել, որ ուրախ կլինեն առաջիկայում Ամասիայում տեսենել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ընդլայնումը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի արդյունքում և կնպաստի 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունների զարգացմանը, մարզում կստեղծի 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ