Աշխարհ
01:00 10/04/2020

Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից Forbes-ի առաջատարն է

Մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, ըստ Forbes  ամսագրի, գլխավորում է Ջեֆ Բեզոսը ։

Արդեն երրորդ անգամ Ջեֆ Բեզոսը, ով Amazon ինտերնետային ընկերության հիմնադիրն է, աղյուսակում առաջատարն է։

Նշենք, որ աղյուսակը հրապարակվում է 34-րդ անգամ։

Երկրորդ տեղում է  Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրը։ Իր 98 մլրդ դոլար կարողությամբ։

Երրորդ հորիզանակում է LVMH ֆրանսիական կոնգլոմերաթի սեփականատեր Բերնար Առնոն, ով ունի 76 մլրդ դոլար կարողություն։ Նրան պատկանում են  Dior, Louis Vuitton ու Givenchy բրենդները։

Այս տարվա վարկանշային աղյուսակում ընդամենը 2095 դոլարային միլիարդատերեր են՝ 58-ով պակաս, քան 2019-ին: Նրանց ընդհանուր կարողությունը 8 տրիլիոն դոլար է. վերջին 12 ամիսների ընթացքում այն կրճատվել է 700 մլրդ դոլարով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ