fbpx
ՏՏ
09:08 12/08/2019

Amazon-ի հիմնադիրը 3 միլիարդ դոլարի բաժնետոմս է վաճառել 5 օրում

Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերի ևս մեկ վաճառք է իրականացրել: Այս անգամ Amazon-ի՝ նրա կողմից վաճառված արժեթղթերի ընդհանուր գումարը հասել է գրեթե 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Աղբյուրը, վկայակոչելով Արժեթղթերի ու սակարանների հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերը, նշում է, որ Բեզոսը Amazon-ի գրեթե 532 հազար բաժնետոմս է վաճառել օգոստոսի 1-ին և 2-ին : Դրանցից յուրաքանչյուրը ընկերության ղեկավարը վաճառել է 1,8 հազար դոլարից մինչև 1,9 հազար դոլար գնով: Ընդհանուր գումարը կազմել է շուրջ 990 մլն դոլար: Նաև նա 268 բաժնետոմս նվիրաբերել է անվանումը չնշված ոչ առևտրային կազմակերպությանը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ հուլիսի 29-ի-31-ին բիզնեսմենը ավելի քան 1,8 մլրդ դոլար է ստացել Amazon-ի 950 հազարից ավելի բաժնետոմսերի վաճառքից:

Դեռ հստակ հայտնի չեն Բեզոսի՝ իր ընկերության բաժնետոմսերից ազատվելու պատճառները: Սակայն, աղբյուրի փոխանցմամբ, ընկերության ղեկավարը հայտնել էր, թե մտադիր է տարեկան 1 մլրդ դոլար ներդնել Blue Origin տիեզերական ընկերությունում: Բեզոսը նաև անցյալ տարի խոստացել է 2 մլրդ դոլար հատկացնել բարեգործական հիմնադրամի ստեղծմանը, որը միտված կլինի նախադպրոցական կրթության բարելավմանը և անտուն ընտանիքներին օգնելուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ