fbpx
Աշխարհ

Amazon-ը բարձրացրել է պահեստային աշխատողների աշխատավարձը

Քանի որ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում աճել է ցանցային գնումների պահանջարկը Amazon ընկերությունը բարձրացրել է ԱՄՆ պահեստների աշխատակիցների համար արտաժամյա վճարները:

Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Amazon կայքում տեղադրված իր ուղերձում հայտնել է այս մասին, նա մասնավորապես ասել է, որ աժմ իր ժամանակն ամբողջությամբ կետրոնացված է կորոնավիրուսի վրա, բացի այդ նա նաև մտածում է, թե ինչպես կարող է Amazon-ը լավագույն ազդեցությունն ունենալ այս պայմաններում:

Երկուշաբթի օրը ընկերությունը բարձրացրել էր իր աշխատակիցների ժամավճարը և 15 դոլարից հասցրել` 17-ի: Իսկ այսօր տեղի է ունեցել երկրորդ բարձրացումը:

Ջեֆ Բեզոսը նաև հայտարարել է ` ԱՄՆ-ի պահեստն ու առաքման ծառայությունը 100 հազար նոր աշխատակիցներով համալրելու ծրագրերի մասին:

Այս մասին հայտնում է The Guardian:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ