Այսօր` հունիսի25-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց` մենք չենք պատրաստվում հրաժարվել մամուլի ազատությունից, բայց մենք չենք հրաժարվում բարձրաձայնել խնդիրների մասին, երբ մարդկանց մղում են մահվան:
Վարչապետը հայտնեց, որ մարդկանց մղում են մահվան:
«Ընդ որում, մարդկանց մղում են մահվան իմ ասած այդ գարշահոտություն տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև այդ ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու:
Խոսում են թերթերի մասին, այո ասել ենք և ասում ենք՝ ՀՀ-ում կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի գումարտակներ, դասակներ և այլ լրատվամիջոցների ՀՀ ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար, այդ թվում ՀԿ-ները:
Չհասկացա, ինչո՞ւ կառավարությունը պետք է լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները պետք է չլինեն: Որտե՞ղ է դա գրված: Այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, այն մարդիկ, որոնք աշխատավարձերով գումարտակներ, դասակներ 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից:
Էդ ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներն ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»,-հայտարարեց Փաշինյանը: