ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․
««Ինժեներական քաղաքում» գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է:
2020թ․ փետրվարին «Ինժեներական քաղաքում» հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները:
Ամբիոնը ստեղծվել և գործում է «Ինժեներական քաղաքի» գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում:
Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝
• Չափիչ սարքավորումներ և համակարգեր
• Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր
Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:
Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից:
Կրթական ծրագրերում ներգրաված են «Ինժեներական քաղաքի» բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ:
Ամբիոնը, հնարավորություն ունի օգտագործելու «Ինժեներական քաղաքում» գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:
Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են «Ինժեներական քաղաքի» ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան:
Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու «Ինժեներական քաղաքի» ընկերություններում»:
https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/4385058608187480