fbpx
Հասարակություն

Ամբողջությամբ այրվել է անասնագոմի տանիքը

Հունիսի 7-ին, ժամը 08:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:13-ին, մարվել` 12:27-ին:

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 100 քմ) և մոտ 200 հակ պահեստավորած անասնակեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ