fbpx
Իրավական
15:36 14/01/2020

Ամբողջությամբ ողջունում եմ Ոստիկանության 2 վարչությունների միավորումը․ Իոաննիսյան

Ամուլսարում մոտավորապես ոսկու չափ էլ ուրան կա, և՞․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պետք է ասեմ, որ ամբողջությամբ ողջունում եմ Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի (6-րդ) և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների միավորումը նոր՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեջ։

Եթե դրան գումարենք ոստիկանությանը գաղտնալսման տեխնիկական հնարավորությունների տրամադրումը, ապա կարող ենք արձանագրել, որ կազմակերպված հանցավորության և ծանր հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հույսեր կան։

Ավելին, այս փոփոխություններով էապես ավելանում է տարածքային մարմիններում գործող քրեական հետախույզների և ըստ հանցավորության տեսակների մասնագիտացած (ու կենտրոնական ապարատում գտնվող) քրեական հետախույզների համագործակցությունը:

Ակնկալում եմ, որ այս քայլերով կավելանա արդյունավետությունը կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ֆինանսական ու կոռուպցիոն հանցագործությունների, թրաֆիքինգի և, իհարկե, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում:

Ոստիկանությունը պետք է կարողանա արդյունավետ և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չզիջմամաբ պայքարի ծանր հանցագործությունների և, մասնավորապես, կրիմինալ խմբերի դեմ։

Միջազգային կառույցներին և այլ դերակատարներին պարբերաբար հորդորում եմ ամեն կերպ աջակցել Հայստանի իրավապահների՝ կազմակերպված հանացավորության, կիբերհանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների զարգացմանը»:

Պետք է ասեմ, որ ամբողջությամբ ողջունում եմ Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի (6-րդ) և քրեական…

Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 14. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ