fbpx
Խորհրդարան

Ամբողջ մի տարի է` Ծառուկյանը գալիս ա, երեք հարց ունեք անգիր արած. Ծառուկյանը՝ լրագրողներին

Հուլիսի 9-ին ԱԺ նիստի ընդմիջան ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցրերին:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, ԲՀԿ առաջնորդը նշեց, որ Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու:

Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին անպատշաճ արտահայտությունների համար:

«Դուք ոչ թե հարց եք տալիս, դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանեք, ես ձեր սաղի ցավը տանեմ: Եթե լիարժեք հարց տաք, ես լիարժեք կպատասխանեմ: Ես ոչ մեկիդ չեմ ցանկանում վիրավորեմ: Ամբողջ մի տարի է` Ծառուկյանը գալիս ա, երեք հարց ունեք` անգիր արած: Ուրիշ է՛լ բան չեք ասում: Բայց դուք գիտեք` մարդ ա, կարող ա հունից հելնի, բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, հետո նայում եմ, թե ինձ ոնց եմ կարողանում զսպել»,- ասաց Ծառուկյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ