fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ն ստորագրել է Ֆրանսիայից 80 կործանիչների ձեռքբերման պարտավորագիր. AFP

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Ֆրանսիան համաձայնության են եկել ֆրանսիական 80 Rafale բազմանպատակ կործանիչների և 12 Caracal բազմանպատակ ուղղաթիռների ձեռքբերման շուրջը: Այս մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄԷ-ի՝ Rafale կործանիչների պատվերը դարձել Է ամենախոշորը 2004 թվականին դրանք շահագործման հանձնելու պահից: AFP-ի տվյալներով՝ պարտավորագիրն ստորագրվել Է Դուբայ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի առիթով:

Ֆրանսիայի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարարողությունը տեղի Է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի մասնակցությմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ