fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ն ֆինանսավորում է Հաֆթարի կողմնակիցներին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ֆինանսական աջակցություն է ցուցաբերոււմ այն վարձկաններին, որոնք, ըստ իրեն, օգնում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարին Լիբիայում: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում մենք մանրամասնորեն քննարկել ենք այս թեման: Մենք նրանց ասել ենք, որ Հաֆթարը ստախոս է, և դուք նպաստում եք այդ ստախոսի գործողություններին: Եգիպտոսը նրա ամենամեծ կողմնակիցն է, ինչպես և Աբու Դաբիի ղեկավարությունը»,-հայտարարել է Էրդողանը:

Էրդողանի կարծիքով՝ ԱՄԷ-ն ոչ միայն ֆինանսապես է օգնում Հաֆթարի կողմնակիցներին, այլև զենք-զինամթերք է մատակարարում նրանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ