fbpx
Աշխարհ

ԱՄԷ-ում կորոնավիրուսի պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները

Արաբական Միացյալ Էմիրություններում դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Հուսեյն ալ-Համադին:

«Մարտի մեկից դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը պետությունում… Դադարեցնել դպրոցների գործունեությունը երկրի էմիրություններում մինչև հետագա հրահանգները՝ նախարարության կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում»,-նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Մինչ օրս ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակման 13 դեպք է արձանագրվել: Միաժամանակ նշվում է, որ երեք մարդու հաջողվել է ամբողջովին բուժել:

Բացի դրանից՝ երկրի իշխանությունները չեղարկել են երկրում անցկացվող բազմադարյա հեծանվարշավի վերջին երկու փուլերը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ