fbpx
Քաղաքականություն

Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ասել են քո սրտի տերեր թավիշները․ Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բայց Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, որ հեղափոխության ժամանակ չեն խոստացել հանցագործներին պատժել: Նրանք անընդհատ կրկնում էին, որ վենդետա չի լինելու: Մեղավո՞ր են, որ դուք չեք ըմբռնել այդ բառային մանիպուլյացիան: Քաղաքացի ջան, մի բորբոքվիր, աշխատիր այսուհետ ժամանակին ըմբռնել բառի իմաստը: Ապրիլի 25-ին, երբ դու հրապարակում վանկարկում էիր «Սասնա Ծռեր», Սասունը մոտեցավ բարձրախոսին, և ասաց՝ ժողովուրդն իմ անունն է վանկարկում:

Դու կրկին չհասկացար, միամիտ քաղաքացի ջան: Ի՞նչ իմանայիր, թե ինչ բոյի դավադրություն է կազմակերպվելու Ծռերի դեմ, հանգստացնում էիր ինձ, ասելով, թե շտապում եմ, և քո սրտի առաջնորդն անպայման ազատելու է Ծռերին: Ծռերն այսօր էլ ազատված չեն, քաղաքացի ջան, նրանք դեռ դատվում են այսօր: Ծռերն ընդամենը տնից են դեռ գնում դատարան: Իսկ Սմբատն ու Արմենը նույնիսկ տանից գնալու հնարավորությանը չեն արժանանում: Այնպես որ, ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ասել են քո սրտի տերեր թավիշները»:

https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10219474983287386

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ