fbpx
Խորհրդարան

Ես ամեն ինչ հիմնավոր եմ ասում․ Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի կողմից իրեն դատի տալու մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն նաև Սերժ Սարգսյանի փաստաբանի հայտարարությանը, որ պատրաստվում են իր դեմ դատական հայց ներկայացնել՝ պահանջելով հրապարակային հերքել Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած խոսքերը։

Սրան ի պատասխան Սուքիասյանն ասաց, որ փաստաբան միայն նա չէ, որ ունի, ինքն էլ ունի, և փաստաբանները կգնան ու կմասնակցեն այդ գործընթացին։

Պատգամավորը նշեց, որ ինքն ամեն ինչը հիմնավոր է ասում։

«Իր տեսքը ձեզ բավարար է, եկած ժամանակ ու հետո ու մնացած իր ունեցվածքը», – նշեց Սուքիասյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ