«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կարող է միանալ ընդդիմադիր 16 կուսակցություններին։
Նա նշեց, որ մեծ քաղականության մեջ ինքը ոչ մի բան չի բացառում։ Հետո ավելացրեց, որ կան բաներ որոնք բացառում է, բայց այդ հարցերի վերաբերյալ չի բացառում։
Մարուքյանը նշեց նաև, որ հանդիպելու է 16 կուսակցությունների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ հանդիպումը Մանուկյանն է նախաձեռնել ու ինքը լսել է վերջինիս։