Սպորտ

Դեռ ամեն ինչ կորած չէ. Ուրուգվայի հավաքականի մարզիչ

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն մեկնաբանել է Պորտուգալիայի հետ հանդիպումը (0:2). Ալոնսոն նաև խոսել է արել իր թիմի հեռանկարների մասին.

«Մենք շատ փորձեցինք Պորտուգալիայի դեմ խաղում: Այժմ մենք պետք է պատրաստվենք վճռորոշ խաղին։

Դեռ ոչինչ կորած չէ։ Պետք է ամեն ինչ տանք Գանայի դեմ խաղին, և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք խաղալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում»,- ասել է Դիեգո Ալոնսոն:

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրից հետո Ուրուգվայն ունի մեկ միավոր։ Երրորդ տուրում Ալոնսոյի թիմը կհանդիպի 3 միավոր վաստակած Գանայի ընտրանու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ