Սպորտ
14:40 23/12/2019

Ամեն ինչ պարզ է և 99.99% հավանականությամբ Մելիքբեկյանը կնտրվի ՀՖՖ նախագահ․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Չնայած արդեն ամեն ինչ պարզ է և 99.99% հավանականությամբ Մելիքբեկյանը կնտրվի ՀՖՖ նախագահ, բայց դա դեռ սկիզբն է այն դժվար, պատասխանատու աշխատանքի, որը սպասվում է իրեն և իր թիմին… Ուզում եմ արձանագրեմ, որ հայկական ֆուտբոլը վերջնականապես կձերբազատվի հին ու ֆուտբոլը քանդող ուժերից և ամենակարևորը արժեքային փոփոխության կենթարկվի:

Հետո արդեն մենք բոլորս ուշի ուշով կհետևենք ՀՖՖ-ի գործունեությանը, մեկ րոպե չհաապաղելով տեղը եկած ժամանակ քննադատել սխալներն ու ձախողումները… Իսկ, որ դրանք կլինեն բնական է, բայց կարևորը այդ սխալները չլինեն միտումնավոր կամ ինչ որ մեկի շահից բխող:

Հուսով եմ, շատ արագ կարձանագրենք դրական փոփոխություններ և շատ անգամներ կուրախանանք մեր ֆուտբոլային հաջողություններով»:

Չնայած արդեն ամեն ինչ պարզ է և 99.99% հավանականությամբ Մելիքբեկյանը կնտրվի ՀՖՖ նախագահ, բայց դա դեռ սկիզբն է այն դժվար,…

Geplaatst door Levon Pachajyan op Zondag 22 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ