fbpx
Հասարակություն

Ամեն ինչ պետք է տեղի ունենա թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին։

Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ.

«Այս գործողություններում որևէ բռնություն, սադրանքի տրվել, չպետք է լինի։ Վաղը Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»։

Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները ևս պետք է սադրանքներին չտրվեն։

«Մենք միանշանակ կլինենք միասնական, բայց ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց, ոչ մի բան հետ չի պահի Հայաստանը, իրոք, ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն դարձնելու ճանապարհից։ Այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ և ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի»,- ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ երբ բոլոր հնարավորությունները սպառված են, պետք է գործել․

«Իհարկե, պետք է գործենք Սահմանադրության էության համապատասխան։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի անկախ դատական համակարգ ունենալը»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ