fbpx
Սպորտ

Ամեն ինչ սկսվում է մաքուր էջից. Վան Դեյկ

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարծիք է հայտնել՝ նշելով, որ ակումբը պետք է որքան հնարավոր է շուտ մոռանա Չեմպիոնների լիգայում նախորդ մրցաշրջանի տրիումֆի մասին, ու ամեն ինչ սկսի նորից։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Միակ բանը, որը ես ուզում եմ անել, կենտրոնացած մնալն է ու ավելի կատարելագործվելը։ Կան բազմաթիվ կողմեր, որտեղ թե՛ ես, թե՛ թիմը պետք է ավելացնենք։

Կարևորը չմոռանալ, որ մենք մրցաշրջանը սկսում ենք զրոյից։ Այո՛, մենք հաղթել ենք Չեմպիոնների լիգան նախորդ մրցաշրջանում, բայց հիմա դա ոչինչ չի նշանակում։ Ամեն ինչ սկսվում է մաքուր էջից»,- ասել է Վան Դեյկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ